Search
Close this search box.

«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են

Երևանի կենտրոն մտնող մի շարք փողոցներ առավոտյան 08:00-ից սկսած փակ են, ակցիաները այսօր էլ շարունակվում են։ Բեռնատարներով, «Կանգնիր կամ հանձնիր» գրությամբ պաստառներով ինքնաբուխ ակցիայի մասնակիցները պարալիզացրել են Մոնումենտից կենտրոն տանող ճանապարհները, Դավթաշենի փողոցները։

Նշենք, որ քաղաքացիները միացել են տավուշյան շարժմանը, փողոցները փակելով՝ բողոքի ձայն են բարձրացնում իշխանության որոշման դեմ, ըստ որիէ Տավուշի ռազմավարական տարածքները Ադրբեջանին են հանձնվելու: