Search
Close this search box.

Սուրեն Պետրոյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արման Թաթոյան

Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:

Հերթական օրինակներից է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու նրա ձերբակալումը: Ակնհայտ է, որ դրանցից որևէ մեկը չունի փաստական հիմքեր: Ակնհայտ է, որ նա կապ չունի իրեն վերագրվող հանցանքների հետ, իսկ ազատությունից զրկելն արհեստական է:

Սա այն դեպքերից է, որ երբ ձերբակալումն ու կալանքը չարաշահվում են` ի շահ իշխանության քաղաքական շահերի կամ նպատակների։ Ուստի, Սուրեն Պետրոյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։