Search
Close this search box.

«Ականատեսները կասկածներ ունեն, որ Կիրանցում մեքենայի մեջ գտնվող անձն ադրբեջանցի է եղել». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն Կիրանցում տեղի ունեցած քաշքշուկը հենց այնպես չի եղել: Ականատեսները լուրջ կասկածներ ունեն, որ «սև մեքենայի» մեջ գտնվող անձը, ով ոչ մի կերպ չէր ցանկանում մեքենայից իջնել, հնարավոր է, ադրբեջանցի եղած լինի:
Ականատեսները հայտնում են, որ ժողովրդի միջից նրան բառի բուն իմաստով «գողացել» են մոտ 2 մետրանոց, 200 կիլոգրամանոց 2 թիկնապահ, գցել «ջիփ»-ն ու փախցրել դիմացի «ռովի» ուղղությամբ:
Էս ա սրանց դեմքը»: