Search
Close this search box.

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը

Ադրբեջանի ազգային հավաքականը չի մասնակցի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Երևանում։ Այս մասին տեղի լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլլաևը։

Նրա խոսքով՝ մրցույթին մասնակցելուց հրաժարվելու հիմնական պատճառը, ըստ նրա, երկու երկրների հարաբերություններում լարվածությունն է։

«Բոլորը գիտեն, թե ինչպես են վերաբերվել մեր մարզիկներին նախորդ մրցումներին Հայաստանում: Սա բացասաբար է անդրադառնում մեր մարզիկների մոտիվացիայի վրա, ինչպես նաև մեծացնում է անվտանգության մտահոգությունները: Ուստի մեր ֆեդերացիան որոշել է չմասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կայանալու է Երևանում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-5 Երևանում առաջին անգամ կկայանա սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն այսուհետ պարբերական բնույթի կկրի: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

«Երևանում կայանալիք աշխարհի գավաթը կկրի մշտական բնույթ: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի հենց մեզ է տվել գավաթի անցկացումը: Միջազգային կառույցի ուշադրությունը դեպի Հայաստան բարձր է և ցուցանիշները, որոնք մենք գրանցում ենք, կրկին բարձրության վրա է: Վստահ ենք` մեր սամբիստները միջազգային հարթակներում բարձր արդյունքներ կգրանցեն»,-ասել է Հայրապետյանը: