Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արման Ծառուկյանը` հանդիսատեսի հետ իր ծեծկռտnւքի մասին

ММА-ի հայազգի ռուսաստանցի մարզիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է UFC -ի մրցաշարում հանդիսատեսի հետ իր ծեծկռտուքը՝ նշելով, որ սադրանք է եղել:

«Նա ինձ միջնամատ ցույց տվեց և փորձեց հարվածել, ես պատասխան հարվածով արձագանքեցի։ Ոչ ոք չպետք է ինձ նման ժեստեր ցույց տա, ով էլ որ լինի, ես կպատասխանեմ: Դուք կարող եք դա անել 200 մետր հեռավորությունից, բայց եթե ավելի մոտ է, արձագանքը ավտոմատ կլինի: Ես Ռուսաստանից եմ, խնդրում եմ, այդպես մի արեք, այլապես բանտ կընկնեմ այստեղ՝ ԱՄՆ-ում», – ասել է Ծառուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսանյութը հրապարակվել X հարթակի MMA Fighting էջում։

Ծառուկյանը շաբաթ Լաս Վեգասում կայացած UFC 300 մարտական երեկոյի շրջանակում հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային:

Մենամարտի դուրս գալուց առաջ հայ մարզիկը վիճաբանության մեջ է մտել հանդիսատեսներից մեկի հետ։ Ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում։