Search
Close this search box.

«Ճվճըվ Արոյի» զավակի կալանքի ժամկետը երկարացվեց. նա մինչև մայիս մնալու է Նուբարաշենի բանտում

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ փետրվարի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկարացնի Երևան քաղաքի բնակիչ, Սաքուլիկ մականվամբ 26-ամյա Սարգիս Վարդանյանի խափանման միջոց կալանքը:

Դատավոր Վաչե Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Սաքուլիկը մինչև մայիսի 8-ը մնալու է կալանավորված:

Այս օրերին համացանցում նաև տեղեկություններ էին տարածվել, որ «Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակը բաց է թողնվելու, քանի որ ինչ-որ ազդեցիկ մարդիկ խոստացել են, որ 2 ամիս Սաքուլիկը կալանքի տակ մնալուց հետո ստորագրությամբ ազատ կարձակվի, մինչ այդ կրքերը կհանդարտվեն: Այսօրվա դատական նիստից պարզ դարձավ, որ նման տեղեկություններ տարածողները երազախաբ եղան: