Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը հնչեցրեց կարևորագույն թեզը

«Սերժ Սարգսյանը խորհրդակցության ընթացքում հնչեցրեց կարևորագույն թեզ, որն անվանվում է ներառական տնտեսական աճ, և այդ ներառական տնտեսական աճը ունենալու համար բավարար չէ, որ դու ունենաս տնտեսական ակտիվություն, պետք է դրական զարգացումներից օգտվեն որքան հնարավոր է հասարակության ավելի լայն շերտերը»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ սոցիալական, տնտեսական, կառուցվածքային, հարկաբյուջետային գործիքները պետք է կիրառվեն, որպեսզի ասվածը լինի։