Search
Close this search box.

Ժնևում այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները

Այսօր Ժնևում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:

Այս մասին տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։