Search
Close this search box.

ՊՍԺ-ն փոխարինող է գտել Մբապպեին

ՊՍԺ-ն դիտարկում է Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերելու տարբերակը։ Ֆրանսիական ակումբը փոխարինող է փնտրում Կիլիան Մբապպեին։

Հաղորդվում է, որ Մբապպեն որոշել է այս ամառ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Ըստ GFFN-ի՝ ՊՍԺ-ն դիտարկում է Ռեշֆորդին որպես ֆրանսիացուն փոխարինող։ Ենթադրվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կարող է տեղավորվել Լուիս Էնրիկեի համակարգում՝ մի քանի դիրքերում խաղալու իր ունակության շնորհիվ:

Նշվում է, որ այս պահին հայտնի չէ, թե արդյոք «Մանչեսթեր Յունայթեդը» պատրա՞ստ է բաց թողնել Ռեշֆորդին։ Նշվում է, որ հարձակվողի հարաբերությունները Էրիկ տեն Հագի հետ լարված են։

Այս մրցաշրջանում Ռեշֆորդը Պրեմիեր լիգայի 21 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։