Search
Close this search box.

ՖՈՏՈ. Անաստասիա Վոլոչկովայի երկրպագուն ծաղիկների փոխարեն նրան վարունգներ է նվիրել

Անաստասիա Վոլոչկովայի երկրպագուներից մեկը նրան ծաղիկների փոխարեն վարունգներ է նվիրել. պարուհին անհավատալի չափսերի բանջարեղեններով զամբյուղներ է ստացել։ Վոլոչկովայի բաժանորդները գնահատել են անսովոր նվերը, գրելով, որ աստղը վերջապես կրկին կանացի երջանկություն է ձեռք բերել։

Պարուհու երկրպագուների միջև մրցակցություն է սկսվել, թե ով նրան ավելի հետաքրքիր նվեր կմատուցի։ Եվ ահա, նրանցից մեկը թարմ վարունգներով երկու զամբյուղ է ուղարկել։ Երկրպագուները, վերլուծելով լուսանկարը, եկել են այն կարծիքին, որ խոսքը գնում է «Ֆրեյդի նվերների մասին»։ Վարունգը, ինչպես և բանանը, շատ հոգեբաններ համարում են տղամարդկային սիմվոլներ։ Երկրպագուները զգուշացնում են, որ Միխայիլը, պարուհու սիրեցյալը, կարող է այնքան էլ ճիշտ չընկալի օրիգինալ նվերը։ Բացի վարունգից, զամբյուղներում նաև կանաչի, դեղձ, լոլիկ և բողկ է եղել։ Երկու ժամվա ընթացքում լուսանկարը ավելի քան 7,9 հազար լայք է հավաքել։