Search
Close this search box.

Հայտնի ռեփերը մшհшպшտժի է դատապարտվել

Իրանի Իսլամական հեղափոխական դատարանը մահապատժի է դատապարտել 33-ամյա հայտնի ռեփեր Թումաջ Սալեհիին, որն աջակցում էր հակակառավարական ցույցերին, գրում է Reuters-ը։

Ռեփերին ձերբակալել էին 2022 թ․ հոկտեմբերին, երբ նա հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն ցուցարարների և այդ մասին երգեր է ձայնագրել։ Սալեհին մեղադրվում է «կոռուպցիայի տարածման» մեջ, որի համար պատիժ է սահմանվում՝ ընդհուպ մինչև մահապատիժ:

2023-ին ռեփերը խուսափել էր մահապատժից Իրանի Գերագույն դատարանի որոշմամբ։