Search
Close this search box.

«Հանգի՛ստ թողեք Մբապեին, ես վստահում եմ նրան». ՊՍԺ նախագահ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին մտավախություն չունի, որ 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կհեռանա փարիզյան ակումբից։

«Ես բոլորին խնդրում եմ հանգիստ թողնել Մբապեին։ Ես վստահ եմ, որ նա երբեք ոչինչ չի անի ակումբի դեմ։ Ես վստահում եմ նրան։ Հանգի՛ստ թողեք նրան, մենք մեկ ընտանիք ենք։ Ես ցանկանում եմ պաշտպանել նրան։ Բոլոր խաղացողներն էլ կարեւոր են, եւ հիմա մենք շատ զգայուն փուլում ենք։ Լրատվամիջոցներին կխնդրեի մի փոքր բաց թողնել իրավիճակը»,- Ալ Խելաիֆիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Մբապեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել է 25 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։