Search
Close this search box.

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի արդյունքը Օլիմպիական խաղերում

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը 42-րդ հորիզոնականն է գրավել Փհենչհանում շարունկավող ձմեռային Օլիմպիական խաղերը:

Այսօր պայքարի դուրս եկավ Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Մեր մարզիկը սլալոմ մրցաձևում գրանցած 2 րոպե 08.08 վայրկյան արդյունքով զբաղեցրեց 42-րդ տեղը:

Ավելի վաղ՝ Միքայել Միքայելյանը, սպրինտի որակավորման փուլում զբաղեցրելով 72-րդ տեղը,  չէր հաղթահարել որակավորման փուլը, իսկ  15 կմ դասական ոճում 84-րդն էր: