Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը 8-րդ երեխային լույս աշխարհ բերած ծննդկանից պահանջում են գումարով շնորհակալություն հայտնել

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակչուհի, 37-ամյա Հերմինե Առուստամյանը փետրվարի 13-ին Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ երեխային: Վերջինիս տեղափոխել են Երևան, քանի որ ծննդաբերությունը եղել է բարձր ռիսկային և արու զավակը ծնվել է կեսարյան հատումով: Հերմինեի մեծ երեխան էլ այժմ ծառայում է հայոց բանակում:

SHAMSHYAN.com-ին զանգահարած ծննդկանը իր վրդովմունքը հայտնեց բժիշկների վերաբերմունքից: Նա ասաց, որ երբ ծննդաբերությունից հետո մտել է տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մոտ՝ իր շնորհակալությունը հայտնելու, վերջինս ասել է, որ դատարկ ձեռքով շնորհակալություն չեն հայտնում, պետք է և՛ իրենց լավություն անի, և՛ կեսարյան անող բժշկին, և՛ քույրերին:

Բազմազավակ մայրը հավելեց, որ իրենք հնարավորություն չունեն այդ գումարները վճարելու, նամանավանդ, որ դրանք չհիմնավորված են: Նա խնդրեց Առողջապահության նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ ծննդատանը անօրինական գումարներ պահանջելու փաստով:

 

экономите время и до 30% от стоимости