Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ում ուզում են Շողակաթ հեռուստաընկերությունն էլ փակել

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Այսօր խորհրդարանում ընթացող բյուջետային քննարկման ընթացքում ՔՊ-ական պատգամավորները հետաքրքրվում էին Շողակաթ հեռուստաընկերության եւ պետության փոխհարաբերության, վճարած հարկերի եւ այլ հարցերով։

Հիշեցնենք, հեռուստաալիքը ստեղծվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից եւ սրանով է թերեւս պայմանավորված ՔՊ-ականների ընդվզումը: Հանրային հեռարձակողի խորհրդի ղեկավար Արա Շիրինյանից հետաքրքրվում էին՝ արդյոք հնարավոր է բյուջեից տարեկան 206 մլն դրամը ոչ թե Շողակաթին տրամադրել, այլ այդ գործառույթը՝ մշակութային եւ հոգեւոր հաղորդումներ պատրաստելու, վերապահել Հանրայինին, աթեիստ Արսեն Թորոսյանը ուղիղ ձեւակերպեց ասելիքը՝ հնարավոր չէ Շողակաթի հարցը փակել։