Search
Close this search box.

«Ու ինձ էլի կասեն` քուրիկ»․ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Գևորգի քույրը՝ Սեդա Ջավախյանը։
Նա նաև գրառմանը կից լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են փոքրիկի ոտքերը։

«Ախպերս։ Գևորգ Գրիգորի Ջավախյան կրտսեր։ Ծնվեց, ու ինձ էլի կասեն` քուրիկ։ 4 տարի օր ու գիշեր սպասել եմ էս օրվան Գև․․․»,- գրել է քույրը։

Գրառմանը կից նա նաև շնորհակալություն է հայտնել իր ծնողներին։
Գևորգ Ջավախյան ավագը ծնվել էր 2001 թվականի մայիսի 3-ին։ Մինչ բանակ զորակոչվելը նա բիթբոքսով է զբաղվել, Բիթբոքսի ասոցիացիայի առաջին անդամներից է եղել, համերգների է մասնակցել։ Կարճատև դերասանական կարիերա նույնպես ունեցել է, նկարահանվել է «Քարե դար» և «Ոսկե դպրոց» սիթքոմերում։ Նպատակ ուներ առաջ գնալ այդ ասպարեզում։

Գևորգը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 11-ին, սկզբում ծառայել է Արմավիրում, իսկ 6 ամիս անց տեղափոխվել Արցախ՝ Ասկերանի շրջան և եղել է Իվանյանի տանկային բրիգադի տանկիստներից, տանկի նշանառու օպերատոր։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Գևորգն օրը 2 անգամ զանգել է տան անդամներին, բայց ոչինչ չի պատմել, թե որտեղ է կամ ինչ պայմաններում։

Վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 23-ին, խոստացել, որ հաջորդ օրն առավոտյան կզանգի, բայց այդպես էլ նրանից զանգ չեն ստացել։ Հոկտեմբերի 20-ից նրա տանկը հայտնվել է թշնամու դիտակետում, իսկ հոկտեմբերի 24-ին, թշնամու ԱԹՍ-ն հարվածել է տանկի ուղղությամբ, որի կողքին կանգնած են եղել Գևորգն ու զինակից ընկերը։ Վերջինս անմիջապես զոհվել է, իսկ Գևորգը ծանր վիրավորվել, բայց այնուամենայնիվ նրա կյանքն էլ հնարավոր չի եղել փրկել։