Search
Close this search box.

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն, գործի դնելով ձեռքի տակ ունեցած ողջ ռեսուրսները, որոշել է «հաշվեհարդար» տեսնել հայ առաքելական եկեղեցուց:

Թեեւ «թավշյահեղափոխականները» դեռ 2018թ-ին՝ իշխանության գալուց անմիջապես հետո էին արշավ սկսել ըննդեմ Հայոց եկեղեցու եւ Վեհափառի՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ»… բայց այն բանից հետո, ինչ Եկեղեցին իր բողոքի ձայնն է բարձրացնում հայրենիքի մաս-մաս հանձնման դեմ, ՔՊ-ականներն այլեւս անթաքույց ու ամբողջ ռեսուրսով հարձակման են անցել ընդդեմ եկեղեցու:

Նախ տարբեր առիթներով հեգնում եւ թիրախավորում են Վեհափառին եւ հոգեւորականներին, խայտառակ ձեւով խոչընդոտում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, եկեղեցու կողմից բարձրացված բողոքի ձայնի ֆոնին «հանկարծ» հիշում են եկեղեցին հարկելու մասին:

Այս ամենը, սակայն, ՔՊ-ին բավարար չէ, որոշել են տարբեր միջոցներով կռիվ տալ եկեղեցու դեմ:

Երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն ԱԺ ամբիոնից 2021 թվականին հպարտորեն հայտարարում էր, որ աթեիստ է, առաջարկել է փակել հոգեւոր-մշակութային ուղղվածություն ունեցող «Շողակաթ» հեռուստաալիքը, որով հիմնականում Աստվածաշնչյան եւ կրոնական հաղորդումներ են ցուցադրվում: ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է «Շողակաթին» հատկացվող գումարը տրամադրել իրենց «խոսափողը» հանդիսացող Հ1-ին:

«Չի՞ լինի՝ այդ 206 միլիոնը տանք Հանրայինին, ինքը հարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա ու «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես», – երեկ ԱԺ-ում դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին՝ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Այս ամենից կարող ենք մի հետեւություն անել՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գրեթե բոլոր ոլորտների հետ «հաշվեհարդար» տեսել է, հիմա հերթը հասել է եկեղեցուն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում