Search
Close this search box.

Սյունիքի մարզպետն ասել է, թե որ դեպքում կընդունի Բագրատ Սրբազանին, եթե նա Սյունիք գնա

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին, եթե նա Սյունիք գնա որպես Սրբազան։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

«Պատրաստ եմ ընդունել որպես Սրբազան, ոչ թե քաղաքական գործիչ»,- նշեց նա։

Ղուկասյանն ասաց, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ մեծագույն հարգանք ունի։

«Բայց եթե խոսում եք ակցիայի մասին՝ պետք է հասնի պահը, նոր որոշենք»,- ասաց նա։

Նշենք, որ Բագրատ Սրբազանն օրեր առաջ հայտարարել է, որ նախատեսում է այցելել Սյունիքի մարզ։

экономите время и до 30% от стоимости