Search
Close this search box.

Բանակում ծառայելու մասին օրենքում փոփոխությունները սահմանափակել են հայրենադարձության ալիքը

Բանակում ծառայության մասին օրենքում 2023 թվականի վերջին ընդունված փոփոխությունները սահմանափակել են սփյուռքահայերի հայրենադարձությունն ու քաղաքացիություն ստանալը։ Այսօր խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ Հայաստան են վերադարձել «Ի գործ» պետական ծրագրով, սակայն նրանցից պահանջել են ծառայել բանակում կամ կատարել համապատասխան վճարումներ։

«Մենք ժամանակին դեմ ենք արտահայտվել այդ օրենքին, բայց հիմա չենք կարող այն խախտել։ Այդ պատճառով աշխատում ենք այլ գերատեսչությունների մեր գործընկերների հետ և փորձում ենք ինչ-որ լուծում գտնել»,- հայտարարեց Սինանյանը։
Նա հավելեց, որ «Ի գործ» ծրագրի շրջանակներում վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանի պետական գերատեսչություններում աշխատանքի է անցել շուրջ 200 մասնագետ, որոնցից մոտ 140-ը մնացել են Հայաստանում, իսկ մոտ հինգ տասնյակը, ավարտելով ծրագրով նախատեսված մեկ տարին, շարունակել են աշխատել պետական ապարատում:

Հիշեցնենք, որ նշված օրինագիծն ընդունվել է 2023 թվականի վերջին և վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվում զինվորական ծառայությունից խուսափելու համար: 27 տարին լրանալուն պես նրանք կարող են վերադառնալ Հայաստան և խուսափել հետապնդումից՝ ծառայելով երկու տարի կամ 12 ամիս և վճարելով 2,5 մլն դրամ։ Այլ տարբերակներն են՝ 6 ամիս ծառայություն և 5 մլն դրամ վճարում, 1 ամիս և 10 մլն դրամ և 15 մլն դրամ վճարում՝ առանց ծառայության:

экономите время и до 30% от стоимости