Search
Close this search box.

Հայաստանը սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի գծով. Գալուզին

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի և պաշտպանության նախարարության գծով շփումներում, ինչը Արևմուտքի ճնշման հետևանք է: ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
«2023 թվականի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկության նկատմամբ, այն է` մշակել և կնքել միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սրանում մենք տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ», — նշել է փոխնախարարը։

ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունների` խնդրահարույց հարցերի վերացման ուղղությամբ աշխատելու հրապարակային հնչեցրած տրամադրվածությունը գործնականում էլ կդրսևորվի, ռուսական կողմը պատրաստ է դրան:
Միևնույն ժամանակ փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի և Երևանի երկկողմ շփումները չեն ընդհատվում: Մասնավորապես մայիսի 8-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանգամանալից զրույցը: Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն իր հայ գործընկերոջը հանդիպել է փետրվարին: Գալուզինը նշել է, որ առավել էական արդյունքներ են արձանագրվել առևտրատնտեսական ոլորտում ։ Արդյունավետ աշխատում է տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովը։
Նա հավելել է, որ պարբերաբար, այդ թվում ՝ ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միության) գծով հանդիպումների շրջանակներում շփվում են միության համանախագահները՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: