Search
Close this search box.

Ահազանգ. «Ախթալա ԼՀԿ» պոչանքը բաց է թողնվում Ախթալա գետ

ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա եւ օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանն այսօր՝ փետրվարի 17-ին, ահազանգել է Ախթալա գետ լցվող «Ախթալա ԼՀԿ»-ի պոչանքի մասին, հաղորդում է Econews.am-ը:
Շահեն Խաչատրյանը EcoNews-ի հետ զրույցում նշեց, որ պատահաբար է ականատես եղել այս իրավիճակին: «Տեսանյութը նկարահանել եմ հենց նոր: Թափվում է Ախթալա գետ, այստեղից էլ գնում, լցվում է Դեբեդ գետ, որը շատ հեռու չէ: Պոչանքն անմիջապես գործարանից բաց է թողնվում Ախթալա գետը: Ես պատահական եմ տեսել, նկարել եմ»,- ասաց նա: