Search
Close this search box.

Արցախում քաղաքացիական վիրավորների թիվն աճել է

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Քաղաքացիական վիրավորների թիվը հասել է 23-ի, քաղաքացիական անձանց շրջանում գրանցված զոհերը 2-ն են։
Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ:
Թիրախում են նաև քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները»։