Search
Close this search box.

Ի՞նչ է սպասվում երկրին. Google-ի տեխնիկական տնօրենը գուշակել է երկրի ապագան

Google-ի տեխնիկական տնօրեն Ռեյ Կուրցվեյլը այս տարվա սկզբին հանդես է եկել իր հերթական կանխատեսումներով։

Արհեստական ինտելեկտի հետազոտությունների բնագավառում իր ավանդն ունեցած Կուրցվեյլը սեփական կանխատեսումները հրապարակում է սկսած 1990-ականներից։ Այդ կանխատեսումներից շատերը ակադեմիական են դարձել։

2019 թվական․ Ցանկացած ոլորտում անհատական ու ծայրամասային համակարգերի համար նախատեսված լարերն ու մետաղալարերը կմնան անցյալում։

2020 թվական․ Անհատական համակարգիչները հաշվարկու հզորության կհասնեն, որը հավասարազոր կլինի մարդկային ուղեղի հզորությանը։

2021 թվական․ Համացանցին անլար մուտքը կծածկի Երկրի 85 տոկոսը։

2022 թվական․ ԱՄՆ-ում ու Եվրոպայում մարդկանց ու ռոբոտների հարաբերությունները կարգավորող օրենքներ կընդունվեն։ Ռոբոտների գործունեությունը, նրանց իրավունքները, պարտականություններն ու մյուս սահմանափակումները կֆորմալացվեն։

2024 թվական․ Համակարգչային ինտելեկտի էլեմենտները ավտոմեքենաներում պարտադիր կդառնան։ Մարդկանց կարգելեն այն մեքենաների ղեկին նստել, որոնք զինված չեն համակարգչային օգնականներով։

2025 թվական․ Գաջեթ-իմպլանտների զանգվածային շուկայի առաջացումը։

2026 թվական․ Գիտական առաջընթացի շնորհիվ ժամանակի միավոր հատվածում մենք մեր կյանքն ավելի մեծ ժամանակով կերակարացնենք։

2027 թվական․ Ամբողջությամբ ինքնավար բարդ գործողություններ կատարող ռոբոտը սառնարանի կամ սրճեփի նման սովորական իր կդառնա։

2028 թվական․ Արևային էներգիան այնքան էժան ու տարածված կդառնա, որ ողջ մարդկության էներգետիկ պահանջներն ամբողջովին կբավարարի։

2029 թվական․ Համակարգիչը կկարողանա անցնել Թյուրինգի թեստը՝ ապացուցելով իր մոտ բառիս բուն իմաստով մարդկային գիտակցության առկայությունը։ Դա հնարավոր կդառնա մարդկային ուղեղի համակարգչային կեղծման (սիմուլյացիա) շնորհիվ։

2030 թվական․ Արդյունաբերության մեջ նանոտեխնոլոգիաների ծաղկումը, ինչն էլ կհանգեցնի բոլոր մթերքների նշանակալի էժանացման։

2031 թվական․ Մարդկային օրգանները տպելու համար նախատեսված 3D պրինտերները կօգտագործվեն բոլոր մակարդակի հիվանդանոցներում։

2032 թվական․ Նանոռոբոտները կսկսեն օգտագործվել բժշկական նպատակներով։ Դրանք կկարողանան սնուցող նյութեր հասցնել մարդու բջիջներին ու կհեռացնեն մնացորդները։ Դրանք նաև մարդկային ուղեղի մանրազնին սկանավորում կանեն, ինչն էլ թույլ կտա հասկանալ ուղեղի աշխատանքի բոլոր մանրամասները։

2033 թվական․ Փողոցները կլցվեն ինքնակառավարվող ավտոմեքենաներով։

2034 թվական․ Արհեստական ինտելեկտի հետ մարդու առաջին ժամադրությունը։ «Նա» ֆիլմը կատարելագործված տարբերակով։ Վիրտուալ սիրեցյալին հնարավոր կլինի մարմին տալ՝ նրա կերպարը պրոյեկտելով աչքի ցանցաթաղանթին։ Դա հնարավոր կլինի անել վիրտուալ իրականության կոնտակտային լինզաների կամ ակնոցների միջոցով։

2035 թվական․ Տիեզերական տեխնիկան բավականաչափ զարգացած կլինի Երկիր մոլորակը երկնաքարերի հետ բախումից պաշտպանելու համար։

2036 թվական․ Կենսաբանության հանդեպ ծրագրավորման մոտեցում ցուցաբերելու շնորհիվ մարդկությանը կհաջողվի հիվանդությունները բուժելու նպատակով ծրագրավորել բջիջները, իսկ 3D պրինտերների կիրառումը թույլ կտա նոր թաղանթներ ու օրգաններ աճեցնել։

2037 թվական․ Մարդկային ուղեղի հասկացողության հետ կապված խոշոր ճեղքում։ Մասնագիտացված ֆունկցիաներով հարյուրավոր տարբեր ստորաբաժանումներ կարվեն։ Այդ ստորաբաժանումների զարգացումը կոդավորող ալգորիթմներից մի քանիսը կգաղտնազերծվեն ու կմտցվեն համակարգիչների նեյրոնային ցանցեր։

2038 թվական․ Ռոբոտացված մարդկանց, տրանսհումանիստական տեխնոլոգիաների մթերքների հայտնությունը։ Դրանք կզինվեն հավելյալ ինտելեկտով (օրինակ՝ գիտելիքների նեղ, կոնկրետ շրջանակի վրա կենտրոնացված կլինեն, իսկ մարդկային խելքն այն ամբողջությամբ ընդգրկել չի կարող), տարբեր ինպլանտներով՝ աչք-տեսանկարահանող սարքից մինչև հավելյալ ձեռք-պրոտեզներ։

2039 թվական․ Նանոմեքենաները կիմպլանտավորվեն հենց ուղեղի մեջ ու կիրագործեն ուղեղի բջիջներից ազդակների անկաշկանդ մուտքն ու ելքը։ Դա կբերի «խորասուզվելու» վիրտուալ իրականության, որը հավելյալ սարքավորում չի պահանջի։

2040 թվական․ Որոնման համակարգերը կդառնան գաջեթների հիմքը, որոնք կհարմարեցվեն մարդկային օրգանիզմին։ Որոնումը կիրագործվի ոչ միայն լեզվի, այլ նաև մտքերի օգնությամբ, իսկ որոնման հարցումների արդյունքները կերևան այդ նույն լինզաների կամ ակնոցների էկրաններին։

2041 թվական․ Համացանցի սահմանային թողունակությունը 500 մլն անգամ ավելին կլինի, քան այսօր։

2042 թվական․ Նանոռոբոտների բանակի շնորհիվ անմահության առաջին պոտենցիալ իրագործումը, որը կլրացնի իմունային համակարգն ու «կմաքրի» հիվանդություններից։

2043 թվական․ Մարդկային մարմինը նանոռոբոտների մեծ քանակության շնորհիվ կկարողանա ցանկացած ձև ընդունել։ Ներքին օրգաններին կփոխարինեն ավելի լավ որակի կիբերհամակարգերը։

2044 թվական․ Ոչ կենսաբանական ինտելեկտը միլիարդ անգամ ավելի բանական կլինի, քան կենսաբանականը։

2045 թվական․ Ի հայտ կգա տեխնոլոգիական սինգուլյարությունը։ Երկիրը մեկ ամբողջական, հսկայական համակարգիչ կդառնա։

2099 թվական․ Տեխնոլոգիական սինգուլյարության գործընթացը կընդգրկի ողջ Տիեզերքը։

Իհարկե նման կանխատեսումներին հավատալը դժվար է։ Բայց եթե հաշվի առնենք հասարակության զարգացման առաջանցիկ տեմպերը, հասկանալի կդառնա, որ մոտ ապագայում սա էլ հնարավոր է։ Իսկ հիմա մեզ մնում է միայն հետևել։