Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր իմ հայրն է,վաղը ձերը կարող է լինել, օգնեք վերադարձնեմ հորս. Վագիֆ Խաչատրյանի դուստր

«Ոչ ես, ոչ մայրս, ոչ հարզատներից որևէ մեկը կապ չի հաստատել հայրիկիս հետ: Մինչ հիմա չուննեք ոչ մի տեղեկություն, միայն այն, որ ասել են՝ Բաքվի հիվանդանոցում է»,- ԿԽՄԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ հավելելով, որ հայրը խնդիր ուներ սրտի հետ կապված, և պետք է շտապ վիրահատվեր:

«Ադրբեջանն այնպիսի «փաստեր» է ներկայացնում, որը իրականությանը չի համապատասխանում, ես չգիտեմ ոնց ապացուցել: Ասում էին, որ նա Սամվել Բաբայանի վարորդն է եղել. հարգելիներս, դա կեղծ լուր է»,- ասաց առևանգված արցախցու դուստրը: