Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտաշատում մայրն ու 4 տարեկան երեխան ավտոմեքենայով հայտնվել են ջրանցքում

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի 34 MN 954 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել ջրատար խողովակում:

Վթարի հետևանքով վարորդը, ով միջին տարիքի կին է եղել, և ավտոմեքենայում գտնվող 4 տարեկան երեխան, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:

Արտաշատի բժշկական կենտրոնից վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով, վարորդը աշխատում է Արտաշատում տեղակայված ՌԴ զորամասում, իսկ վիրավոր ուղևորն էլ նրա երեխան է: