Search
Close this search box.

Մահվան ելքով վրաերթ Երևանում. անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ փետրվարի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցի թիվ 64 տան դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Ռոստովյան փողոցի 25 շենքի բնակիչ՝ 77-ամյա Քնարիկ Կարապետյանին։

Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Իսկ Ք. Կարապետյանը, մոտ 30 մետրից ավել շպրտվելով, տեղում մահացել է։

Դեպքի վայրից մի քանի խաչմերուկ այն կողմ ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են «90 TԼ 001» համարանիշ և կային կասկածներ, նշված համարանիշի ավտոմեքենայով է վրաերթը տեղի ունեցել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ գտնված համարանիշները KIA մակնիշի է և այն հաշվառված է Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 38-ամյա Գեղամ Հովհաննիսյանի անվամբ։

Կայքի տեղեկություններով՝ այսօր, փետրվարի 11-ին, ժամը 00։10-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Սևակ Հովհաննիսյանը և հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր եղբոր անվամբ հաշվառված KIA մակնիշի 90 TԼ 001 համարանիշի ավտոմեքենայով։