Search
Close this search box.

Ձերբակալված գործարար Օլեգ Մկրտչանը պատրաստ է ասել հանցակից պաշտոնյաների անունները

Life.ru-ի տեղեկացմամբ՝ «Внешэкономбанк»-ի խոշոր վարկի յուրացման կասկածանքով Մոսկվայում ձերբակալված  հայ գործարար Օլեգ Մկրտչյանը պատրաստակամություն է հայտնել տեղեկացնելու, թե ովքեր են եղել իր բոլոր պաշտոնյա հանցակիցներին, որոնց օժանդակությամբ  2009 թվականին յուրացրել է  բանկի բազմամիլիոնանոց վարկերը և դրանք հանել երկրի սահմաններից դուրս:

Այդ կերպ, նա ակնկալում է, որ կարժանանա համեմատաբար մեղմ պատժի:

Հիշեցնենք, որ «Դոնբասի արդյունաբերական միություն» (ԴԻՄ) ուկրաինական մետալուրգիական ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ:

Համաձայն «Ֆոկուս» ամսագրի՝ Օլեգ Մկրտչանը 2012 թ.-ին Ուկրաինայի 200 ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցրել է 14-րդ տեղը : Նրա կարողությունը գնահատվում է  1.25 մլրդ դոլար: