Search
Close this search box.

Փետրվարի 16-ին` «Ելք»-ի ու «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել արտահերթ նիստ հրավիրելու նպատակով, որին միացավ նաև «Ծառուկյան» խմբակցությունը և հավաքվեց անհրաժեշտ 27 ստորագրությունը:

Իսկ արտահերթ նիստի օրակարգում քննարկվելու են Հարկային օրենսգրքի փոփոխությունները, մասնավորապես ՝եկամտահարկի փոփոխությունը, որոնք հանգեցրել են թանկացումների: