Search
Close this search box.

Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում

Երեւանում կանցկացվի սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

«Մեր առաջատարները պետք է լավ պատրաստվեն մրցաշարին: Ուզում ենք, որ խոցասուսերակիր Էմմա Պողոսովան  հանդես գա մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի գավաթի  երկու փուլերում: Բացի Էմմայից՝ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) եւ Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր): Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երեւանի պետական համալսարանի մարզահամալիրում: Չենք կարող առաջնությունը մեկ դահլիճում անցկացնել, իսկ այնտեղ երեք լավ մարզադահլիճ կա, որոնք նորոգված են եւ համապատասխանում են անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին: Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը գոհ էր պայմաններից»,- ասել է  Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, հայտնում է ՀԱՕԿ-ը::