Search
Close this search box.

Դավիթ Մանոյանը Ալաշկերտի ֆուտբոլիստ է

Մրցաշրջանի երկրորդ կեսին լրջորեն նախապատրաստվող «Ալաշկերտը» շարունակում է ուժեղացնել կազմը:

Հայաստանի չեմպիոնը 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել կենտրոնական կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, ով այսօր իր առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր: