Search
Close this search box.

Իլհամ Ալիևը կրկին հիշել է Երևանի և Սյունիքի մասին

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանի սուլթանիկ Իլհամ բաբան Բաքվում այսօր կայացած հարազատ «Յենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում կրկին հիշել է Ադրբեջանի «պատմական» հողերի մասին:
«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին: Դա պետք է լինի մեր ապագա գործունեության ուղղությունը,ինչպես և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր պատմական հողերն են հանդիսանում Երևանի խանությունը, Զանգեզուր-Գեյչան… Երևանը՝ մեր պատմական հողն է և մենք՝ ադրբեջանցիներս պետք է հետ վերադարձնենք այդ հողերը: Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է և մենք դրան պետք է մոտենանք փուլ առ փուլ…»,-բարբաջել է մազութոտված սուլթանը:
Ադրբեջանի բռնապետը,ում նախնիները Հարավային Կովկասում և Փոքր Ասիայում հայտնվել են 11-12-րդ դարերում, առաջին անգամը չէ, որ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին և բազմապատկում հայատյացությունը սեփական հասարակության մոտ: Ալիևն իր ելույթում հատուկ հայտարարել է, որ այդ հողերի մասին պետք է գիտենան երիտասարդները:
Զավեշտալի է, երբ 100-ամյակը այս տարի տոնող ադրբեջանցի ազգը,որի ներկայացուցիչն է Իլհամ բաբան հավակնություններ է ցուցաբերում Հռոմից ավելի հին Երևանի նկատմամբ: Շատ նորմալ է, եթե խոսքը վերաբերվում է քոչվոր և ավերող թուրքին:
Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ Իլհամ Ալիևը ոչ միայն մտադրություններ չունի փոխզիջումային տարբերակով լուծել Արցախյան հիմնախնդիրը, այլև հավակնում է կործանել ամբողջ Հայաստանը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք էլ Բաքվի նման պետք է ընդամենը մասնակցենք այդ բանակցություններին և բավական բարձր մակարդակով հայտարարենք, որ ի տարբերություն ներկայիս Ադրբեջանի, որը ոչ մի կապ չունի պատմական Ադրբեջան-Ատրպատականի հետ, Հայաստանը պետք է հետ վերադարձնի պատմական հայկական հողերը՝ Փայտակարանը, Արցախի մեծ մասը, Ուտիքը, որոնք ժամանակավորապես գնտվում են քոչվոր թուրքերի վերահսկողության տակ:
Փորձը ցույց է տալիս, երբ մենք չենք պատասխանում Ալիևի հայտարարություններին, վերջինս ավելի է լկտիանում: