Search
Close this search box.

Թրամփի վարկանիշը հասել է վերջին 7 ամսում ամենաբարձր ցուցանիշին

Թրամփի վարկանիշը հասել է վերջին 7 ամսում ամենաբարձր ցուցանիշին։ Հարցման մասնակիցները նշում են հաջողությունները տնտեսությունում, սակայն բացասական գնահատական տալիս Թրամփի արտաքին և միգրացիոն քաղաքականությանը, ինչպես նա հարկերի քանակին։

Ամերիկացիների մոտ 40 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը՝ առաջին հերթին նշելով հաջողությունները տնտեսության ոլորտում։ Այս մասին հայտնում է Քվիննիպեկի համալսարանը, որը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Հարցմանը, որն անցկացվել է փետրվարի 2-5-ը, ընդհանուր առմամբ ամերիկացի ընտրողների 70 տոկոսն ասել է, որ ԱՄՆ տնտեսությունը «հիանալի» է կամ «լավը»։ Ամերիկացի ընտրողների մոտ 50 տոկոսը հավանություն է տալիս այն բանին, թե ինչպես է Թրամփը զբաղվում տնտեսությամբ։ Դա նրա մենաբարձր միավորն է այդ հարցով՝ երդմնակալության օրվանից ի վեր։ Առաջին անգամ ընտրողները հայտարարել են, որ նախագահ Թրամփը հասել է ԱՄՆ տնտեսության բարգավաճման համար ավելի մեծ արդյունքների, քան Բարաք Օբաման։

Հետազոտության մասնակիցների մոտ 75 տոկոսը դրական է գնահատել սեփական բարեկեցությունը։

Անցած տարվա մայիսին Թրամփի վարկանիշն իջել էր՝ հասնելով երդմնակալության օրվանից ի վեր ամենացածր մակարդակին։ Նրան չի աջակցել ամերիկացիների 56 տոկոսը։