Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շղթայական ավտովթար ԱՄՆ-ում, իրար են բախվել 70 ավտոմեքենա

ԱՄՆ-ի Այովա նահանգում արձանագրվել է խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար: Շղթայական ավտովթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցի, ինչի հետևանքով տուժել է  70 մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոց, հաղորդում է korrespondent.net-ը:

Մայրուղում տեսանելիությունը եղել է մի քանի մետր, իսկ սառյուցի պատճառով վարորդները չեն կարողացել արգելակել ավտոմեքենան:

Մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել, իսկ տեղական իշխանությունները ամբողջովին արգելափակել են մայրուղու երթևեկությունը:

Աննա Գզրարյան