Search
Close this search box.

Հակառակորդը կրկին կրակել է

ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում։

Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, քննություն է անցկացնում:

Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռի ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը:

Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: