Search
Close this search box.

Նախագահը ազատել է սահմանապահ զորքերի հրամանատարին

ՀՀ նախագահի հրամանագրով Արման Մալաչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արման ՄԱՐԱԼՉՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում: