Search
Close this search box.

Շերը խելագարության հասնող գումարներ է ծախսում իր երիտասարդ սիրեկանի վրա

RadarOnline.com-ի փոխանցմամբ՝ ինչ սկսել է հանդիպել Ալեքսանդր Էդվարդսի հետ, Շերը խելագարի պես գումարներ է ծախսում նրա վրա:

76-ամյա փոփ լեգենդի կարողությունը գնահատվում է 360 միլիոն դոլար, սակայն ինսայդերները վկայում են, որ նա «փող է այրում» այն ​​պահից, երբ սկսել է հանդիպել 36-ամյա երաժշտական ​​պրոդյուսերի հետ, ով շատ ավելի փոքր է, քան իր երեխաները՝ 54-ամյա Չազ Բոնոն եւ 46-ամյա Էլայջա Բլյու Ալմանը։

«Դա մղձավանջ է Չազի եւ Էլաջյայի համար, ովքեր, չնայած երբեք չեն խոստովանում, ակնկալում են, որ մի օր կժառանգեն իրենց մոր հարստությունը»,-ասում է աղբյուրը: «Շերը միշտ այնքան զգույշ է եղել իր փողերի հետ, բայց այժմ նա ծախսում է դրանք այս տղայի վրա եւ ապահովում նրա չափազանց շքեղ ապրելակերպը: Նա իրեն թույլ է տալիս ձեռք բերել գերժամանակակից նոր զարդեր եւ մեքենաներ, գումար է ծախսում շքեղ նվերների համար եւ հոգում է սիրելիի ծախսերը»:

«Բոլորը սարսափած են նրա պահվածքից»,-հայտնել է աղբյուրը։ «Նա ամեն երեկո խնջույքներ է կազմակերպում այս տղայի հետ եւ ամեն օր գնումներ կատարում, դա անցք է բացում նրա բանկային հաշվի վրա: Ամեն ինչ արվում է Ալեքսանդրին ուրախացնելու համար, եւ նա չի ցանկանում սիրելիի մասին վատ խոսքեր լսել»։

Շերի նոր սովորությունները վտանգում են նրա երեխաների ժառանգությունը, ասել է աղբյուրը։ «Հաշվի առնելով այն, ինչ նա անում է, շատ բան չի մնա: Նա, նույնիսկ, խոսում է Ալեքսանդրի եւ նրա ընկեր Tyga-ի նոր երաժշտական ​​նախաձեռնությունը հովանավորելու մասին»: