Search
Close this search box.

92-ամյա միլիարդատերն ամուսնանալու վերաբերյալ փոխել է իր միտքը

Ամերիկացի 92-ամյա մեդիամագնատ, միլիարդատեր Ռուպերտ Մերդոկը, ըստ երեւույթին, փոխել է իր միտքը ամուսնանալու մասին։ Մերդոկը եւ Էն Լեսլի Սմիթն իրենց ամուսնության մասին հայտարարությունից մի քանի շաբաթ անց բաժանվել են։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Vanity Fair-ը նշել է, որ «բաժանումը վերջ դրեց բուռն սիրավեպին, որը հայտնվեց համաշխարհային լրատվամիջոցների վերնագրերում»:

Մերդոքի եւ Սմիթի հարաբերությունները հայտնի դարձան այս տարվա սկզբին, երբ նրանք լուսանկարվեցին Կարիբյան ծովի Բարբադոս կղզում հանգստանալիս:

Մարտի 20-ին Սինդի Ադամսը, ով New York Post-ում բամբասանքների սյունակ է վարում Մերդոկի մասին, բացահայտել է, որ նրանք նշանվել են:

«Ես վախենում էի սիրահարվել, բայց գիտեի, որ սա իմ վերջին անգամն է լինելու», – այն ժամանակ Մերդոկն ասել է Ադամսին։ «Ես երջանիկ եմ»։

66-ամյա Սմիթը, ով նախկինում ամուսնացած է եղել հանգուցյալ քանթրի երգիչ Չեսթեր Սմիթի հետ, նկարագրել է իր հարաբերությունները Մերդոքի հետ որպես «Աստծո պարգեւ»:

Զույգը պետք է ամուսնանար ամռանը։ «Մենք երկուսս էլ անհամբեր սպասում ենք մեր կյանքի երկրորդ կեսը միասին անցկացնելուն»,- ասել է Մերդոկը։

Ամուսնությունը Մերդոկի համար հինգերորդը կլիներ։ Նա Fox Corp․-ի նախագահն է եւ News Corp.-ի գործադիր տնօրենը։

Անհասկանալի է, թե ինչ է տեղի ունեցել Մերդոքի եւ Սմիթի միջեւ նշանադրության հայտարարումից հետո: Մերդոքի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից: