Search
Close this search box.

Սլավիկ Գալստյանը նվաճել է ոսկե մեդալ, Մալխաս Ամոյանը` արծաթե մեդալ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Սոֆիայում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում նվաճել է ոսկե մեդալ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) եզրափակչում 1-1 հաշվով ցավալի պարտություն է կրել աշխարհի գործող չեմպիոնից և դարձել է արծաթե մեդալակիր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ըմբշամարտիկներ Ռուդիկ Մկրտչյանն (55 կգ) ու Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: