Search
Close this search box.

Ինչ պայմանով է «բացվելու» Բերձորի արտատարածքային միջանցքը, եւ արդյոք լինելու է միջանցք

Բաքվի ոչ պաշտոնական խոսափողը հայտարարել է, որ չնայած աշխատանքից ազատել են Ռուբեն Վարդանյանին, նա անմիջապես հահտարարել է, որ մտադիր չէ հեռանալ Ղարաբաղից եւ չի պատկերացնում իր ապագան առանց Ղարաբաղի։ Խոսափողը գրում է, որ այս դեպքում Բաքվի վերաբերմունքը չի փոխվի, մասնավորապես՝ չի սպասվում Լաչինի ճանապարհին ակցիաների դադարեցում, քանի որ ցուցարարների գլխավոր պահանջներից մեկը կատարվել է մասնակի՝ Վարդանյանին թեեւ ազատել են, բայց դեռ չեն ստիպել լքել տարածաշրջանը։

Ռուբեն Վարդանյանի հեռանալուց հետո Բաքուն նոր պահանջներ կդնի, օրինակ, որ նա հեռանա ընդհանրապես Հայաստանից, հեռանա ընդհանրապես Երկիր մոլորակից, դադարեցնի հարցազրույցներ տալը, եւ այսպես շարունակ։ Եվ ոչ միայն Ռուբեն Վարդանյանի հարցում։ Մոսկվայի եւ որ ամենակարեւորն է՝ Երեւանի տված իրավունքով Բաքուն ցանկացած պահանջ կդնի։

Ռուբեն Վարդանյանի «ոդիսականի» շուրջ մեկնաբանություններում հայկական թող ներվի ասել քաղդասն ու մամուլն իրենց տարերքի մեջ էին՝ Մոսկվայի մարդն է, թե ոչ, նրա նշանակման պատճառով փակվեց Լաչինի միջանցքը, Ռուսաստանը Վարդանյանին ուղարկել էր, որ դիմադրի Բաքվի պահանջներին, այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի պահանջով պաշտոնանկ արեց նրան, եւ այսպես շարունակ։

Ռուսները խաղում են մի քանի ուղղություններով, տվյալ դեպքում Նիկոլ-Արայիկ-Ռուբեն «եռամիասնությամբ» ու Ալիեւի մոդերատորությամբ, հայկական պոլտիկումն ու մամուլը սակայն մնում են ներքաղաքական աղբը փորփրելու մակարդակին։ Պատահական չէ, օրինակ, որ մինչ այժմ չկա հետեւյալ հարցադրումը՝ իսկ գուցե Փաշինյա՞նն է Ալիեւի ձեռքերով ազատվել Վարդանյանից։ Առայժմ, իհարկե։

Lragir.am