Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երկիրը դատարկվում է, մոտենում է ներխուժումը, զորակցեք հայ ժողովրդին». ԵԽ պատգամավոր

Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած եվրոպացի պատգամավորները տեղեկություններ կփոխանցեն իրենց գործընկերներին եւ կվերահաստատեն, որ Լաչինի միջանցքն այսօր էլ ապօրինաբար փակ է։

Փետրվարի 21-24-ը Հայաստանում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմը և Ֆրանսուա Ալֆոնսին։

ԵԽ պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին թվիթերյան իր էջում գրել է, որ մեկ դար անց Ադրբեջանը եւ Թուրքիան պատրաստվում են էթնիկ զտումների. «Լեռնային Ղարաբաղի համար կարեւոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շրջափակում, գազի եւ էլեկտրաներգիայի մատակարարման դադարեցում, երկիրը դատարկվում է, մոտենում է ներխուժումը, աջակցեք հայ ժողովրդին»:

Մանրամասները՝ Ազգային ժողովի լրատվական ծառայության տեսանյութում: