Search
Close this search box.

Ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու Արմեն Խաչիկյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում ճանապարհն սպասարկող ճանշինի անգործության և փնթի աշխատանքի հետևանքով բախվել են Lexus RX և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները։ Պարեկային Ծառայությոնը պարզում է վարորդների ինքությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի մեջ եղել են «Արար» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական ու հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը և «Արար» հիմնադրամի տնօրեն` հասարակական գործիչ Արմեն Խաչիկյանը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մեկասառույցը։ Ու Opel-ը, հայտնվելով մերկասառույցի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է Lexus RX-ին, որն էլ բախվել է բետոնե հայտվածին։ Opel-ի վարորդին առաջին օգնության են Ա․ Չալաբյանն ու Ա Խաչիկյանը։