Search
Close this search box.

Իրանցի գեներալը զգուշացրել է Ալիևին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ալիռեզա Թանհային, ելույթ ունենալով «Ալ-Կուդս» բրիգադի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին նվիրված միջոցառմանը, զգուշացրել է Ադրբեջանի իշխանություններին Սադամ Հուսեյնի սխալների մասին, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները պետք է դասեր քաղեն Ուկրաինայում տիրող իրավիճակից և տեսնեն, թե ինչ են արել ամերիկացիներն ու եվրոպացիները Ուկրաինայի ժողովրդի հետ, և ավելի լավ է չկրկնեն Սադամի սխալները»,- ասել է իրանցի գեներալը։

Նա նշել է, որ Սադամը հարձակվել էր Իրանի վրա, երբ Իրանում գործում էին տասնյակ անջատողական, խռովարար և ահաբեկչական խմբավորումներ, և Սադամը կարծում էր, որ եթե հարձակվի Խուզեստանի վրա, գործ կունենա միայն այդ նահանգի բնակիչների հետ։

«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ներխուժել Իրանի տարածք, չպետք է սխալվի իր հաշվարկներում և իմանա, որ գործ է ունենալու Իրանի ողջ ժողովրդի հետ, քանի որ մեր Իրանը մեկ երկիր է, որը բաղկացած է տարբեր էթնիկ խմբերից՝ տարբեր համոզմունքներով»,- հավելել է նա։