Search
Close this search box.

Երկրպագուներին զարմացրել է Քիմ Քարդաշյանի՝ առանց կեղծամի տեսքը

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր արտաքինն առանց կեղծ մազերի և զարմացրել երկրպագուներին։ Այս մասին պատմող կադրերն ու մեկնաբանությունները հայտնվել են Reddit պորտալում, փոխանցում է Լենտա. ռու-ն:

thenaturalwitch մականունով համացանցի օգտատերը երեք կադր է հրապարակել «Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուի նոր դրվագից, որը ցուցադրվել է Hulu հարթակում։ Հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ նրա մազերի երկարությունը հասնում է ուսերից ներքև:

«Քիմի բնական մազերի երկարությունը. ինչու՞ մենք երբեք չենք տեսնում այն», – գրել է հրապարկման հեղինակը:

Երկրպագուները գնահատել են մազերի բնական տեսքը, ինչի մասին սկսել են գրել մեկնաբանություններում։

«Հիմա ես հասկանում եմ, թե ինչու է նա կեղծ մազեր կրում։ Նրանք արդեն վնասված են և թափվում են»,

«Նա արդեն 40-ն անց է, և նրա մազերը սկսում են նոսրանալ»,

«Վերջապես նա հանեց և ցույց տվեց իր իրական մազերը»,

«Շատ սարսափելի է հնչում. մեկ օրում գունաթափի՛ր մազերդ և ապա վերականգնի՛ր. Եթե ​​ես նրա փոխարեն լինեի, գլուխս կսափրեի»,- ասել են նրանք։