Search
Close this search box.

Ո՛չ թանկացումներին. ԵԼՔ դաշինքը հրավիրում է բողոքի երթի

ԵԼՔ դաշինքը տարածել է հայտարարություն, որով կոչ է արվում համախմբվել ընդդեմ թանկացումների
Սիրելի հայրենակիցներ․
Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։

Հունվարի 19-ին, ժամը 17․00-ին ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։
Ո՛չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը։

Նշվում է ԵԼՔ դաշինքի հայտարարությունում