Search
Close this search box.

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ադրբեջանի ղեկավարի օգնականի հետ

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով այս մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Բրյուսելում արդյունավետ եւ բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել Հիքմեթ Հաջիեւի եւ Արմեն Գրիգորյանի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու ԵՄ մասնակցության թեմայով»,- գրել է Տոյվո Կլաարը։