Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 24-ին մեկ մարդու պես մեր զինվորների կողքին

2018 թ․-ի հունվարի 24-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգային ծրագիր, որի հասույթը տրամադրվելու է զինհաշմանդամների համար կառուցվող վերականգնողական կենտրոնին, որպեսզի մեր քաջարի հայորդիները, ովքեր, ցավոք, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ստացել են առողջական լուրջ խնդիրներ` կարողանան ժամանակակից տեխնոլոգիաներով բուժում ստանալ և արագ ապաքինվել։ Ի դեպ միջոցառմանը ներկա կլինեն նաև այն հայորդիները, որոնց առողջության վերականգնման խնդիրը յուրաքանչյուրիս բարոյական պատքն է:
Ծրագիրը իրականացնում է «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությունը` համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարարության և սիրված երգիչ-երգչուհիների հետ:
Հիշեցնենք, որ «Դիրքապահ» ՀԿ -ի ղեկավար կազմում ընդգրկված են հայրենիքի պաշտպանության ժամանակ ծանր վիրավորում ստացած տղաներ, ովքեր անձամբ մասնակցում են այս ծրագրի իրականացմանը, ինչպես նաև կազմակերպության ընթացիկ գործունեությանը։
«Հունվարի 24-ին, Բանակի օրվան ընդառաջ, միասին մասնակցենք համերգային ծրագրին` միաժամանակ մեր ներդրումը կատարելով վերականգնողական կենտրոնի կառուցմանը և մեր քաջորդիների առողջության վերականգնման ազգանվեր գործին»,- ասված է «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունում ։
Տոմսերը արդեն վաճառվում են ։
Ցանկացողները կարող են նաև նվիրատվություն կատարել «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորմանը`հետևյալ հաշվեհամարին.
Ամերիաբանկ`
AMD 1570027088900100
USD 1570027088900101

Ստորև ներկայացվող տեսանյութը հատուկ հրավեր է հունվարի 24-ի համերգային ծրագրին