Search
Close this search box.

Զիդան. Ռեալին նորեկներ պետք չեն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինդեդին Զիդանը «Սելտայի» հետ խաղում գրանցած ոչ-ոքիից հետո (2:2) հայտարարել է, որ իր թիմին նորեկներ պետք չեն.

«Այսօրվա խաղից գոհ չենք, սակայն առաջնության ավարտին դեռ երկար ժամանակ կա: Վաղը մենք կվերադառնանք աշխատանքի և  չենք պատրաստվում խոսել առաջնության մասին:

Կփորձենք աշխատել օրեցօր, ավելի բարելավենք մեր խաղը և ստաբիլ ֆուտբոլ ցուցադրել:

Տրասնֆերնե՞ր, ինձ նոր ֆուտբոլիստներ պետք չեն: Տեսնենք, թե ինչ կլինի մինչև ամսի 31-ը, սակայն ոչ հիմա: Ինչո՞ւ, քանի որ ես գոհ եմ իմ թիմի ներկայիս կազմից»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «Football Espana»-ն: