Search
Close this search box.

Ծանր վնասվածքներով բուժհաստատություններ են տեղափոխվել 73 ռազմագերի. ՌԴ ՊՆ-ին տեղեկացնում են

ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ելենովկայի քննչական մեկուսարանում HIMARS-ից ուկրաինացի ռազմագերիներին հարվածելու ողջ պատասխանատվությունը կրում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ԱՄՆ-ն:

«Ուկրաինացիների դեմ արյունալի կոտորածի ողջ քաղաքական, քրեական ու բարոյական պատասխանատվությունը կրում է անձամբ Զելենսկին, նրա հանցավոր ռեժիմը և նրանց սատարող Վաշինգտոնը», – ասել է նա:
Կոնաշենկովը նշել է, որ ԴԺՀ-ի Ելենովկայում գտնվող մեկուսարանի (որտեղ պահվում էին ուկրաինացի ռազմագերիները) վրա ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ի կիրառմամբ ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով 50 մարդ է զոհվել:

Կիևը հրթիռներով հարվածել է գերեվարված ազովցիների մեկուսարանին, 40 ուկրաինացի է մահացել

48 ռազմագերիների մարմինները, գեներալի խոսքով, հայտնաբերվել ու դուրս են բերվել մեկուսարանի շինությունների փլատակներից տակից:

«Եվս երկու ուկրաինացի ռազմագերիներ մահացել են ծանր վնասվածքներից բժշկական հաստատություն ճանապարհին», – ավելացրել է Կոնաշենկովը:

Նա հավելել է, որ ծանր վնասվածքներով բուժհաստատություններ են տեղափոխվել 73 ուկրաինացի ռազմագերիներ, բոլորին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է Ելենովկայում (ԴԺՀ) քննչական մեկուսարանի ուղղությամբ ուկրաինական զորքերի հարվածի հետևանքով սպանված ու վիրավոր ուկրաինացի ռազմագերիների ցուցակները: