Search
Close this search box.

Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը (AFAD):

5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում, աղբյուրը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտ՝ մոտ 6 կիլոմետր խորության վրա։

Ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։