Search
Close this search box.

«Ժամանակ». ՀՅԴ-ն պատրաստվում է իշխանությունից տեղափոխվել ընդդիմություն

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է հերթական անգամ իշխանությունից տեղափոխվել ընդդիմություն, և իշխանական կոալիցիայում նրա տեղը կզբաղեցնի «Ծառուկյան» դաշինքը: ՀՅԴ-ին ընդդիմություն ուղարկելու նպատակը այդ կուսակցության ինքնության պահպանումն է:

Վերջին տարիներին ՀՅԴ-ն այնքան անդեմ էր դարձել ու նույնականացել ՀՀԿ-ի հետ, որ այլևս դժվար էր մտածել, որ նման կուսակցություն ընդհանրապես գոյություն ունի: Չնայած այս նոր դերը շատ դաշնակցականների սրտով չէ, բայց իշխանությունը չի թողնի, որ վիտամինների պակասը տանջի 128-ամյա կուսակցությանը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում